Հայաստանը կհետազոտի բանակի կազմավորման իսրայելյան փորձը![]() 4 փետրվարի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է հետազոտել Իսրայելի փորձը բանակի ձևավորման ոլորտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: «Այստեղ խոսքը գնում է ոչ թե կանանց բանակ զորակոչելու, այլ անհատական մոտեցման կիրառման և զորակոչի անցկացման առավել կազմակերպվածության և ԶՈՒ-ում կոռուպցիոն ռիսկերի վերացման մասին»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով`այդ հարցերով կզբաղվի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստում ստեղծված աշխատանքային խումբը: Կարապետյանն ասաց, որ աշխատանքային խումբը կհետազոտի օտար երկրների փորձը զորակոչի և զինծառայության իրականացման հարցերում: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |