7 փետրվարի 2011 - 11:11 AMT
Կառլեն Մկրտչյանը Կիպրոսում կմարզվի անհատական ծրագրով

2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը հաջող վիրահատություն է տարել գերմանական կլինիկաներից մեկում: Կիսապաշտպանը ռուսական «Կուբանում» փորձաշրջանի ժամանակ ստացել է աճուկային հյուսվածքների վնասվածք:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանն ասել է, որ փետրվարի 6-ին նա միացավ Հայաստանի հավաքականին, որը հավաք է անցկացնում Կիպրոսում և փետրվարի 9-ին ընկերական հանդիպում կունենա Վրաստանի հավաքականի հետ: «Կիպրոսում ես կմարզվեմ անհատական ծրագրով, հավանաբար, այդ խաղում չեմ կարողանա օգտակար լինել մեր հավաքականին, սակայն գլխավորն ինձ համար լավ մարզավիճակում գտնվելն է Ռուսաստանի հավաքականի հետ խաղում: Խաղը Վրաստանի հետ հնարավորություն կտա գնահատել Հայաստանի հավաքականի պատրաստվածությունը և հետագայում խուսափել սխալներից»,-խոստովանել է ֆուտբոլիստը:

Ըստ Մկրտչյանի, «Կուբան» անցնելու վերաբերյալ հարցը կպարզվի արդեն Կիպրոսից վերադառնալուց հետո: Ֆուտբոլիստը հունվարին ռուսական ակումբի կազմում հավաքի էր մասնակցել Թուրքիայում, իսկ երկրորդ հավաքին նա չի մեկնել վնասվածքի պատճառով: