7 փետրվարի 2011 - 11:48 AMT
Յուրա Մովսիսյան. Վարդան Մինասյանի աշխատանքի մեթոդները վայելում են ֆուտբոլիստների վստահությունը

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ միևնույն է, թե ում դարպասին է գոլեր խփելու, իր համար գլխավորը Հայաստանի հավաքականի հաղթանակն է:

«Ցանկանում եմ գոլ խփել նաև Ռուսաստանի հավաքականին, ինձ համար միևնույն է: Հայաստանի հավաքականը շատ հեռանկարային, երիտասարդ թիմ է, և գլխավորը` շատ արագաշարժ, և ցանկացած մրցակցի համար նրա հետ խաղալը բարդ է: Մեր մարզիչ Վարդան Մինասյանը թիմի համար իսկական կոմբինացիոն խաղ է կազմում: Նրա աշխատանքի մեթոդները վայելում են խաղացողների վստահությունը»,- Մովսիսյանի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:

Հարձակվողն այս օրերին Կիպրոսում մարզումներ է անցկացնում Հայաստանի հավաքականի հետ, որը փետրվարի 9-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Վրաստանի հավաքականի հետ: