AGBU. Կահիրեում անկարգությունների ընթացքում հայ համայնքը չի տուժել

AGBU. Կահիրեում անկարգությունների ընթացքում հայ համայնքը չի տուժել

PanARMENIAN.Net - Եգիպտոսում տեղի ունեցած անկարգություններից հետո փետրվարի 7-ին բոլոր հայկական ակումբները և կազմակերպությունները վերսկսել են իրենց աշխատանքը: Ինչպես հայտնում է Հայ բարեգործական ընդհանուր միության` AGBU (ՀԲԸՄ) եգիպտական բաժանմունքը, հայ համայնքից ոչ ոք չի տուժել, կոտրվել են միայն «Քալուստդյան» դպրոցի ապակիները:

Կահիրեի «Նուբար» ակումբում կիրակի օրը կայացել է ընթրիք համայնքի անդամների համար: Վերջին մի քանի օրերը «Արարատ», «Սբ. Թերեզա» ակումբները սովորականի նման բաց են եղել` չնայած պարեկային ժամին: ՀԲԸՄ եգիպտական բաժանմունքը հայտնում է, որ ընդունում է բոլոր նրանց, ով օգնության, նպաստի և դեղերի կարիք ունի: ՀԲԸՄ գրասենյակ է բացվել նաև Ալեքսանդրիայում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---