Դիկ Ադվոկատը Հայաստան-Ռուսաստան խաղի մասին. Երևանում կհաղթի լավագույն թիմը 7 փետրվարի 2011 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն Իրանի հետ ընկերական հանդիպումից առաջ պատմել է իր թիմի պլանների և EURO-2012-ի շրջանակներում Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին: «Հայաստանի հետ խաղում ձախ պաշտպանությունում կարող են խաղալ Բերեզուցկին և Բիլյալետդինովը: Տորբինսկին այդ դերում չի դիտարկվում: Իրանի հետ խաղում Հայաստանից ոչ մի գաղտնիք լինել չի կարող: Երևանում հաղթելու է լավագույնը: Ինձ համար կարևոր է իմ թիմի խաղը: Չի կարելի բաց թողնել այնպիսի գոլեր, ինչպես Սլովակիայի և Բելգայի հավաքականների հետ հանդիպման ժամանակ: Հուսով եմ, որ մենք հաշվի կառնենք այդ փորձը»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sports.ru-ն: Նա նաև նշել է, որ իր թիմի համար կարևոր է արդյունքը, և թիմի խնդիրն է դուրս գալ EURO-2012-ի եզրափակիչ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |