Հայաստանում ձևավորվել է ռուսաստանյան հայրենակիցների ՀՌՀԵՄ նոր կազմակերպություն 7 փետրվարի 2011 - 19:21 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ռուսաստանյան հայրենակիցների երիտասարդական միություն» (ՀՌՀԵՄ) ներ կազմակերպության շնորհանդեսը տեղի ունեցավ Գիտության և մշակույթի ռուսական կենտջրոնում փետրվարի 7-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նոր կազմակերպության ակտիվիստներից Օլեգ Բարնաշևը, կազմակերպության նպատակը Ռուսաստանում հայկական սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների կապերի ամրապնդումն է Հայրենիքի հետ, ինչպես նաև Հայաստանում բնակվող ռուսաստանյան հայրենակիցների ներգրավումը ՌԴ-ում իրականացվող զանազան երիտասարդական նախագծերում: Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Զյուրյուկինն իր հերթին հույս հայտնեց, որ նոր կազմակերպությունը մեծ ուշադրություն կհատկացնի հայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, հայ-ռուսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կողմից իրականացվող մշակութային, մարդասիրական ու նորարարական նախագծերին մասնակցությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |