Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի 2011-ին![]() 10 փետրվարի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որը նախատեսում են կառուցել Հայաստանի և Իրանը, սկսվելու է 2011-ին, հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Դրա հետ կապված` Հայաստանի կառավարությունը փետրվարի 10-ի նիստում ուղղումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ: Նախարարի խոսքերով, որոշվում է հողատարածքներ հատկացնելու, ինչպես նաև համապատասխան լիցենզիաներ տրամադրելու հարցը: Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին պայմանագիրը, որի արժեքը 320 մլն դոլար է, 2010-ի հոկտեմբերւ 10-ին Երևանում ստորագրել են Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները: Կայանն ամեն ամիս մշակելու է 793 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրիի ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կազմելու է 130 ՄՎտ: Պայմանագրին համապատասխան, 15 տարվա ընթացքում ՀԷԿ-ի կողմից մշակվող էներգիան մատակարարվելու է Իրան, որից հետո կայանն անհատույց անցնելու է հայկական կողմին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |