Բանակը սատարել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին

Բանակը սատարել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունն այսօր սատարել է նախօրեին նախագահ Հոսնի Մուբարաքի առաջարկած իշխանության աստիճանական փոխանցման ծրագիրը:

Պաշտպանության նախարարի գլխավորած Գերագույն ռազմական խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ եգիպտական բանակը հանդես կգա որպես արդար և ազատ նախագահական ընտրությունների անցկացման երաշխավոր: Զինվորականները բողոքի բազմօրյա ցույցերի մասնակիցներին կոչ են արել նորմալ կյանքի վերադառնալ:

Եգիպտական լրատվամիջոցները հաղորդել են, որ Մուբարաքն ընտանիքի հետ միասին երեկ հեռացել է Կահիրեից: Հնարավոր է, նրանք տեղափոխվել են Շարմ-էլ-Շեյխ:

Ընդդիմության առաջնորդներից Մուհամմեդ Էլ-Բարադեին այս գիշեր հայտարարել է, որ Եգիպտոսը պայթյունի եզրին է, և բանակին կոչ է արել ցուցարարների կողմն անցնել, որպեսզի «փրկեն պետությունը», հաղորդում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---