ԵՄ-ն հարգում է հրաժարական տալու` Հոսնի Մուբարաքի որոշումը![]() 11 փետրվարի 2011 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հարգում է հրաժարական տալու` Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի որոշումը: Այդ մասին հայտնել է ԵՄ միջազգային գործերով և անվտանգության քաղաքական հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Էշթոնը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է եգիպտական ժողովրդի ձգտումը` աստիճանաբար անցնելու ժողովրդավարության, ազատ և արդար ընտրությունների երկրում: Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը պետական հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 1981 թվականից ի վեր երկիրը ղեկավարող Մուբարաքը հրաժարական է տվել և երկրի իշխանությունը հանձնել Զինված ուժերի գերագույն խորհրդին: Եգիպտոսի քաղաքացիների և Հոսնի Մուբարաքի վարչակարգի միջև դիմակայությունը շարունակվում էր սկսած հունվարի 25-ից, երբ Կահիրեում տեղի ունեցավ առաջին, ոչ այնքան բազմամարդ ցույցը: Հաջորդած զանգվածային բողոքի ցույցերն իշխող վարչակարգի դեմ պարբերաբար անկարգությունների էին վերածվում: Հուզումների ընթացքում երկրում առնվազն 300 մարդ զոհվեց, ավելի քան հինգ հազարը վնասվածքներ ստացան: Եգիպտոսի իշխանությունները, որոնք աննախադեպ զիջումների գնացին ցուցարարներին, ոչ մի կերպ չկարողացան հանգցնել ազգային դժգոհությունը: -ԱՊ- ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |