Գալիք նախագահական ընտրություններում ուժերի դասավորությունը կախված է լինելու 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, կարծում է Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ղեկավար Էդվարդ Անտինյանը: «Ինչո՞ւ ինչ-որ մի կուսակցություն պետք է որոշի, թե մինչև խորհրդարանական ընտրություններն ում է պաշտպանելու նախագահական ընտրություններում»,- հայտարարել է նա` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղի ունեցած համագումարը:
Իր հերթին, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, որ արդեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կոալիցիոն կուսակցությունները պետք է հստակ նշեն իրենց ռազմավարությունը, և կամ շարունակեն համատեղ աշխատանքը կամ ընտրությունների գնան միմյանցից առանձին: