ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի Եվրոպական ոստիկանական համագումարին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի Եվրոպական ոստիկանական համագումարին

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը հանդիպում կունենա ԳԴՀ ներքին գործերի պետական քարտուղար, դոկտոր Օլե Շրյոդերի հետ։ Կքննարվեն երկու գերատեսչությունների միջև համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես և կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի դաշնային նախարարության միջև համագործակցության մտադրության մասին» համատեղ հայտարարություն, ասվում է ոստիկանության մամլո հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի նաև փետրվարի 15-ին և 16-ին Բեռլինում կայանալիք 14-րդ Եվրոպական ոստիկանական համագումարի աշխատանքներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---