Հայ ուսանողները հրավիրվում են մասնակցելու «Երևակայության գավաթ» տեխնոլոգիական մրցույթին![]() 14 փետրվարի 2011 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հայտարարում են «Երևակայության գավաթ» ուսանողական ծրագրավորման մրցույթ: «Երևակայության գավաթ» մրցույթի շրջանակում առաջարկվում է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը» թեման` ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված Հազարամյակի մարտահրավերների` աղքատության և համաճարակների հաղթահարում, շրջակա միջավայրի բարելավում, գենդերային խնդիրների լուծում, և այլն: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 4 հոգուց բաղկացած թիմեր, որոնց անդամներից առնվազն երեքն ուսանողներ են (բակալավր, մագիստրոս, ասպիրանտ; մեկ թիմի կազմում կարող են լինել տարբեր բուհերի ուսանողներ): Մասնակից թիմերի բոլոր անդամները պետք է լինեն 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2011 թվականի ապրիլի 25-ը: Մրցույթին լավագույն ծրագրային լուծումներ ներկայացրած թիմերը կստանան խրախուսական նվերներ և խոշոր դրամական պարգևներ. 1-ին մրցանակ` 300 000 դրամ և համակարգիչ, 2-րդ մրցանակ`250 000 դրամ և համակարգիչ, 3-րդ մրցանակ` 150 000 ՀՀ դրամ և համակարգիչ: Միաժամանակ, 1-ին մրցանակ ստացած թիմին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու միջազգային «Երևակայության գավաթ» մրցույթին, որը տեղի կունենա ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում 2011թվականի ամռանը: Մրցույթը նպատակաուղղված է օգնելու ՏՏ ոլորտի ուսանողներին բացահայտել և զարգացնել ՏՏ ոլորտում առկա նոր մոտեցումները, և ի հայտ բերել նորարարական ծրագրային լուծումներ և/կամ փաթեթներ: Մրցույթի հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ): ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |