14 փետրվարի 2011 - 20:30 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգորի Կարասինը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

Փետրվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ - պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Կարասինը Երևանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների ղեկավարների միջև ակտիվ և կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացման համար և քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: