Փետրվարի 15-ին Սևանա լճի մոտ նոր ճոպանուղի կբացվի![]() 15 փետրվարի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ի երեկոյան տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Սևանի շրջանի Ծովագյուղ համայնքի մոտակայքում տեղակայված 1130 մետր երկարությամբ ճոպանուղու բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես միջոցառման կազմակերպիչները հաղորդեցին PanARMENIAN.Net ի թղթակցին, բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այլ պաշտոնատար անձինք, այդ թվում` Գերմանիայի և Իտալիայի դեսպանները: Մաշտոցներ լեռան ստորոտում տեղակայված ճոպանուղին մեկ ժամում կարող է 800 հոգի տեղափոխել լեռան ստորոտից գագաթը: Նախագծի գործարկման դեպքում ոչ միայն 120-150 նոր աշխատատեղ կստեղծվի Ծովագյուղ համայնքի բնակիչների համար, այլև կզարգանա ձմեռային տուրիզմը և լեռնադահուկային սպորտը, իսկ ճոպանուղու և մնացած ծառայությունների գները հասանելի կլինեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |