Առաջին անգամ Հայաստան կայցելի Չինաստանի ԱԳ նախարարը![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 16-17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կալցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Յան Ձիեչին: Այցի ընթացքում նախատեսված են Յան Ձիեչիի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Չինաստանի արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի անկախությունից ի վեր Չինաստանի արտգործնախարարի այցը Հայաստան ՉԺՀ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է, որի ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող հայ-չինական փոխհարաբերությունների առավել ամրապնդման ու ընդլայնմանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |