Մինչ տարեվերջ Երևանում կբացվի առաջին էքսպո-կենտրոնը

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին ցուցահանդեսային ու շնորհանդեսային կենտրոնը կբացվի 2011թ. Երևանի Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ տարածքում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Արսեն Թարոյանը: Ըստ նրա առաջին էքսպո-կենտրոնը Երևանում կզբաղեցնի 5 հազար քմ տարածք, այժմ աշխատանքների 70 տոկոսը կատարված է:

Երևանի Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ տարածքում նախատեսվում է ստեղծել «Արաբկիր» ազատ տնտեսական գոտին, որի շրջանակներում կստեղծվի տեխնոլոգիական ու հեռահաղորդակցությունների տեխնոպարկ, որը կմիավորի գիտահետազոտական ու ուսումնական կենտրոնները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---