Մեկնարկում են Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված միջոցառումները![]() ![]() PanARMENIAN.Net - Այս տարի լրանում է Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը: Այդ կապակցությամբ ԵՊՀ-ն նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Հոբելյանական հանդիսությունների շարքը կմեկնարկի փետրվարի 17-ին` Մաշտոցի մահվան օրը (440 թ.): Միջոցառման ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես կգան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը եւ Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ասվում է ԵՊՀ մամլո հաղորդագրության մեջ: Միջոցառման ընթացքում կցուցադրվի «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի ֆիլմը (հեղինակ` Արտակ Մովսիսյան), որի նկարահանումների զգալի մասը իրականացվել է Արեւմտյան Հայաստանում, այդ թվում` նաեւ Մաշտոցի ծննդավայր Հացեկաց գյուղում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |