Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի սմարթֆոնների նոր մոդելներ![]() 16 փետրվարի 2011 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր Orange-ն իր հաճախորդներին ներկայացրեց երկու նոր Sony Ericsson մոդելներ: Սրանով Orange Արմենիան և Sony Ericsson¬ն ավելի բարձր մակարդակի են հասցնում երկու ընկերությունների միջև համագործակցությունը, որի շնորհիվ Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի առաջնակարգ հեռախոսներ բացառիկ գներով: Առաջին մոդելը Sony Ericsson Xperia X10 mini-ն է, որն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոն է, 5ՄՊ ֆոտոխցիկով, ներկառուցված GPS համակարգով և թվային կողմնացույցով, ինչպես նաև, ի հավելումն ավանդական նամակագրական ծառայություններին, համալրված է push mail համակարգ: Sony Ericsson Xperia X10 mini-ն կարելի է գնել Orange-ի խանութներում չափազանց մրցակցային 120,000 դրամով: Երկրորդ սմարթֆոնը Sony Ericsson Vivaz-ն է, որն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով: Սա մուլտիմեդիա ուղղվածությամբ կոմունիկատոր է և ունի Google maps, Facebook և Twitter ծրագրային հավելվածներ, ինտեգրված YouTube և TV-out-ի հնարավորություն: Սմարթֆոնը համալրված է push-mail համակարգով և ունի 8ՄՊ ֆոտոխցիկ: Orange-ն առաջարկում է բացառիկ գին այս սմարթֆոնի համար` ընդամենը 149,000 դրամ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |