Պաշտոնական Երևանը գոհ է Իրանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությանը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի և դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ: Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի ողջյուններն ու բարեմաղթանքները: Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը մտքեր փոխանակեցին առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում: Քննարկվեց նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև զարգացող բազմաբովանդակ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին և հեռանկարային ծրագրերին էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |