Սևակ Սարուխանյան. Իրանին ձեռնտու են Եգիպտոսի իրադարձությունները

PanARMENIAN.Net - Եգիպտոսում տեղ գտած վերջին իրադարձությունները, որոնք հանգեցրել են ողջ արաբական աշխարհի ապակայունացմանը, ձեռնտու են Իրանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով` դրա շնորհիվ անորոշ ժամանակով հետաձգվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը: Նա ավելացրել է, որ այժմ ԱՄՆ-ն ավելի շատ մտահոգված է այն հարցով, թե ինչպես թույլ չտա հեղափոխությունների կրկնությունը արաբական աշխարհի մյուս արևմտամետ երկրներում, քան Իրանի միջուկային ծրագրով:

Սարուխանյանն ավելացրել է, որ նախագահ Մուբարաքի վարչակարգի անկումը դարձավ Իրանի «խորհրդանշական և գաղափարական» հաղթանակը, քանի որ Մուբարաքը հանդես էր գալիս Եգիպտոսի զարգացման իսլամական ճանապարհի դեմ: Նա նկատել է նաև, որ մեծ խնդիրներ գոյություն ունեն արաբ-սուննիների, մասնավորապես «Եղբայր-մուսուլմանների» և շիիտական Իրանի միջև:

 Ուշագրավ
---