Երևանում տեղի կունենա անվանի հայ տենոր Վահան Միրաքյանի հոբելյանական համերգը17 փետրվարի 2011 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևանում տեղի է ունենալու անվանի հայ տենոր Վահան Միրաքյանի բարեգործական համերգը` նվիրված երգչի ծննդյան 75-ամյակին, ստեղծագործական ուղու 50-ամյակին և Vahan Mirakian Foundation բարեգործական հիմնադրամի ստեղծման 5-ամյակին, PanARMENIAN.Net ին հաղորդել է հիմնադրամի նախագահ Մարիկա Ավետիսյանը: «Վահան Միրաքյանը երբեք չի հրաժարվել մասնակցել բարեգործական համերգների և միշտ փորձել է կարիքավորներին օգնություն ցուցաբերել, ուստի նա որոշել է իր հոբելյանական համերգը բարեգործական դարձնել»,- ասել է նա: Ավետիսյանի խոսքերով, համերգից ստացված հասույթն ուղորդվելու է Հայաստանի և Արցախի հիվանդ երեխաների օգնությանը: Ավետիսյանի խոսքերով, համերգին հնչելու են հայկական, ռուսական, նեապոլիտանական երգեր, ռոմանսներ տենորի կատարմամբ: Նա նաև նշել է, որ համերգը կայանալու է ՄԱԿ երևանյան գրասենյակի, Հայաստանի մշակույթի նախարարության, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Vahan Mirakian Foundation բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |