Ստեփան Սաֆարյան. Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը Կիևում տարրական շանտաժ է![]() 23 փետրվարի 2011 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էյնուլլա Մադաթլիի հայտարարությունն Ադրբեջանի` ժխտման և շանտաժի հայեցակարգի վրա հիմնված քաղաքականության շարունակությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով դեսպանի հայտարարությունը զիջումներից Հայաստանի հրաժարվելու դեպքում Պրահայի գործընթացի ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին: «Դա պարզապես շանտաժ է` ցույց տալու ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ պետք է բավարարել Ադրբեջանի պահանջները»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է դեսպանի խոսքերին, որ Բաքուն «զանազան տարբերակներ» է դիտարկում և ձգտելու է, որպեսզի «ցանկացած ճանապարհով» վերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը, ապա Սաֆարյանը քմծիծաղով նկատել է. «Հույս ունեմ դեսպանին առաջնային գծում տեսնել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |