ԵԱՀԿ-ն ղարաբաղյան կարգավորման մեջ կարևոր է համարում վստահության ամրապնդումը շփման գծում![]() 24 փետրվարի 2011 - 20:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵԱՀԿ հատուկ հանձնարարություններով դեսպան Գիենդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյամի ղեկավոր, դեսպան Ս.Կապինոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընթացիկ խնդիրներ: Հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև շփման գծում տիրող իրավիճակը: Երկկուստեք կարևորվել են հրադադարի ռեժիմի պահպանումը և շփման գծում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |