3 մարտի 2011 - 16:17 AMT
2011թ. փետրվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9 տոկոս գնաճ

2011թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 3.4 տոկոսով:

2011թ. փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 112.4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 117.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 105.4 տոկոս, ծառայությունների սակագներինը`107.5 տոկոս, իսկ հունվար-փետրվարին 2010թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 111.5, 116.5, 105.3 և 106.1 տոկոս, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: