Գերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը (ԱՄՆ) վստահ է, որ «Super Six»-ի կիսաեզրափակչում կհաղթի Արթուր Աբրահամին (Գերմանիա) և արդեն եզրափակչում կհանդիպի Կառլ Ֆրոչի (Անգլիա) հետ:
Հայ բռնցքամարտիկի և ամերիկացու միջև մենամարտը կկայանա մայիսի 14-ին Օուքլենդում, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ կկայանա WBC չեմպիոն Ֆրոչի և Գլեն Ջոնսոնի (ԱՄՆ) միջև երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը:
«Ես զգում եմ, որ Ֆրոչն անպայման կհաղթի Ջոնսոնին: Եվ եթե բանը հասնի նրան, թե ես ում հետ կուզենայի մրցել եզրափակչում, ապա ես գերապատվությունը կտամ Ֆրոչին: Կարծում եմ, որ Լաս Վեգասը հիանալի վայր կլիներ մեր հանդիպման համար»,- Ուորդի խոսքն է մեջբերում eastsideboxing.com-ը: