WikiLeaks. ԱՄՆ-ն դեռևս 2008-ին գիտեր Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին![]() 7 մարտի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Լիբիայի ջիհադիստների` Մուամմար Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին պաշտոնական Վաշինգտոնը տեղյակ էր առնվազն 2008 թվականի փետրվարից: Այդ մասին ասվում է WikiLeaks կայքի կողմից հրապարակված գաղտնի դիվանագիտական հեռագրերում: Ամերիկյան դիվանագիտական հեռագրերում, որոնք թվագրվում են 2008 թվականի փետրվար և հունիս ամիսներով, նկարագրվում է արևելյան Լիբիայի վերածումը ջիհադի համաշխարհային բնի: Մի հեռագիր նկարագրում է ամերիկյան դիվանագետի զրույցն անհանգստացած լիբիական գործարարի հետ, որը պատմում է. «Դերնայի մզկիթները շահիդների հետագա գործունեության և վարչակարգի դեմ օպերացիաների լայն քննարկման վայր են դարձել: Տեղի գործազուրկ երիտասարդությունն ասում է, որ ինքն ամեն դեպքում կորցնելու ոչինչ չունի: Անիմաստ կյանքն արդեն ոչ մի արժեք չունի այդ մարդկանց համար, և նրանք փորձում են դրան արդարացում գտնել գոնե մահվան միջոցով»: Մեկ այլ հեռագիր հաղորդում է, որ Դերնան ու Բենղազին վերածվել են «ջիհադի անսպառ աղբյուրի»: Հեռագրում ասվում է, որ եթե Տրիպոլիում «ջիհադ» բառը հազվադեպ կարելի է լսել, ապա Դերնայում ու Բենղազիում բոլորը խոսում են «Քադդաֆիի վարչակարգին մինչև վերջ դիմակայելու և Իրաքի ամերիկյան օկուպացման» անհրաժեշտության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |