// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը: Արվեստագետի բազմաժանր ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում գեղարվեստական ապակեգործության աշխատանքները, որոնք նորովի են բացահայտում Նիկոյան-արվեստագետի հարուստ ներաշխարհը, հայտնում է Գաֆեսճյան կենտրոնի մամլո ծառայությունը:

Հենրիկ Նիկոյանի «Տեսիլքներ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները, շիկացած ապակու գունային ներդաշնակ ծավալների մեջ մարմնավորելով դիզայների տեսիլային պատկերների աշխարհը, անգնահատելի ներդրում են Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում:

Ցուցասրահը բաց կլինի մարտի 13-ին, ժ. 10.00-ից: Այդ օրը ցուցասրահի մուտքը լինելու է անվճար:

Ինդուստրիալ դիզայներ, ապակեգործ և նկարիչ Հենրիկ Նիկոյանը ծնվել է 1936թ. մայիսի 17-ին Գյումրիում: Արվեստի առաջին դասերը նա ստացել է ծննդավայրում` Գյումրիի գեղարվեստի դպրոցում, հմուտ մանկավարժ-արվեստագետներ Հ. Անանիկյանի և Շ. Սարգսյանի մոտ: 1956թ. ընդունվում է Լենինգրադի Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գեղարվեստական ապակեգործության և խեցեգործության բաժին: Ավարտելով ուսումը` Հենրիկ Նիկոյանը վերադառնում է Հայաստան և իր մասնագիտական գործունեությունը ծավալում ինդուստրիալ դիզայնի բնագավառումª որպես դիզայներ և մանկավարժ:

 Ուշագրավ
Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում
Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում
«Ազնավուրը բացարձակ արտիստ է, նա երգեր է գրել նաև ֆիլմերի համար, նաև մեծ դերասան է, սցենարներ է գրել»,-ասել է «Սեզարի» նախագահ Ալեն Թերզյանը
Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր