Նարեկ Գալստյան. Հայաստանին հետաքրքրում է ոչ թե անդամակցությունն ԵՄ-ին, այլ փոխշահավետ համագործակցությունը14 մարտի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի օրակարգում չկա Եվրամիությանն անդամակցելու հարց, հայտարարել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, փորձագետ Նարեկ Գալստյանը: «Նման նպատակներ մենք պաշտոնապես մեր առջև չենք դնում: Մեզ համար առաջնահերթ է ԵՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծումն ու ազատականացումը, իսկ ապագայում չի բացառվում նաև ԵՄ-ի հետ արտոնագրային ռեժիմի վերացումը»,-հայտարարել է նա: Փորձագետը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ ԵՄ-ն, առաջինը, շատ հարուստ քաղաքական-տնտեսական կազմակերպություն է և տարածք, որտեղ կան լավ հնարավորություններ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացիայի ենթարկելու համար: Երկրորդը, Հայաստանի համար շահավետ է համագործակցությունը ԵՄ-ի հետ որպես քաղաքական գործընկերոջ, երրորդը, ԵՄ-ն ակտիվ խաղացող է դառնում Հարավային Կովկասում իր տարածաշրջանային նախագծերի ու էներգետիկ ոլորտում առանձնահատուկ շահերի շնորհիվ: ԵՄ-ի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը բխում է Հայաստանի շահերից, ասել է փորձագետը: Գալստյանը հավելել է, որ այժմ համագործակցությունն ԵՄ-ի հետ իրականցվում է երկու ծրագրերի շրջանակներում՝ Եվրոպական հարևանություն և նրա առավել կոնկրետացված տեսակը՝ Արևելյան գործընկերությունը, որոնք լավ հնարավորություն են տալիս Հայաստանին ներթափանցել եվրոպական շուկա և փոխշահավետ հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ: Նա նշել է նաև, որ Հայաստանը այդ ծրագրերի շրջանակներում շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության ձևաչափի ստեղծման մեջ, ինչը բխում է նաև ԵՄ-ի շահերից: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |