Հայաստանում «Օդնոկլասնիկին» ունի շուրջ 450.000 օգտագործող, իսկ Facebook-ը` 90.00014 մարտի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շուրջ 450.000 մարդ օգտվում է «Օդնոկլասնիկի» սոցցանցից և շուրջ 90.000` Facebook-ից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը: «Սակայն, հետաքրքիրն այն է, որ Facebook-ում հայ օգտագործողներն ավելի ակտիվ են, քան «Օդնոկլասնիկիում»,- ասել է նա: Այդ առումով հայ փորձագետը նշել է, որ «Օդնոկլասնիկիից» օգտվում են ավելի պարզունակ մտածողությամբ մարդիկ: «Facebook-ում հետաքրքիր լինելու համար մարդը պետք է ունենա թեկուզ ինչ-որ սոցիալական կարգավիճակ»,- ասել է Աթանեսյանը և հավելել, որ յուրաքանչյուր կես տարին մեկ Facebook-ի օգտագործողների թիվն ավելանում է 5000 հազարով: Նա նաև նշել է, որ Facebook-ում հայ օգտագործողների 40 տոկոսը 18-24 տարեկան մարդիկ են, 30 տոկոսը` 25-34 տ: Աթանեսյանը, խոսելով ընդհանուր իրավիճակի մասին, հայտարարել է, որ տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանը բավական պասիվ է սոցիալական ցանցերում: «Մենք գտնվում ենք 124-րդ տեղում, իսկ Վրաստանը և Ադրբեջանը գտնվում են համապատասխանաբար 86-րդ և 96-րդ տեղերում»,- ասել է նա և հավելել, որ Թուրքիան գտնվում է 4-րդ տեղում:
Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |