«Զվարթնոցում» մտահոգված են 3 ամսվա ընթացքում «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքի աճով![]() 17 մարտի 2011 - 11:28 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որը շահագործում է երևանյան «Զվարթնոց» օդանավակայանը, ի պատասխան «Արմավիա» ավիաընկերության բողոքին մարտի 16-ի երեկոյան հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ օդանավակայանում ինքնաթիռների սպասարկման գները չեն փոխվել 2005-ից ի վեր: Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը հետաձգեց իր չվերթները մեկ ժամով, ինչը յուրօրինակ բողոքի ակցիա էր «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների դեմ: Նույն օրը «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բագդասարովը հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկումը 3 անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայի օդանավակայաններում, իսկ Եվրոպայի հետ համեմատած` թանկ է 2 անգամ (Փարիզ` 1.5 անգամ, Հռոմ` 2.5 անգամ): «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ կողմից օդանավերի սպասարկման ներկայիս գները սահմանվել են 2005 թվականին` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման Մաստեր պլանը և առ այսօր չեն փոփոխվել»,- ասվում է օդանավակայանի մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրված հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անհանգստացած է «Արմավիա» ավիաընկերության կողմից երեք ամիս կուտակած պարտքի գումարի աճի կապակցությամբ: Ավելին` ավիաընկերությունը մշտապես խախտում է պարտքի մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը: Ինչ վերաբերում է ավիավառելիքի սակագներին, ապա «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ավիավառելիքը ձեռք է բերում «Արմավիա» ավիաընկերության բաժնետիրոջը պատկանող Միկա Լիմիթեդ ընկերությունից և վաճառքի գին է սահմանում համաձայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սահմանած բանաձևի: Ընդ որում, ավիավառելիքի դիմաց վճարումը «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն կատարում է ավիավառելիքը ստանալու պահին, նույն օրը, առանց ուշացումների: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցավում է ուղևորներին ավիաընկերության կողմից պատճառված անհարմարությունների համար և հուսով է, որ ազգային ավիափոխադրողը շուտափույթ միջոցներ կձեռնարկի իրադրությունը շտկելու համար` ժամանակին կատարելով իր ստանձնած պարտավորությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |