Հայկական կողմում գտնվող միակ ադրբեջանցի ռազմագերին չի ցանկանում վերադառնալ հայրենիք17 մարտի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմի մոտ գտնվող միակ ադրբեջանցի ռազմագերին հոգեբանորեն պատրաստ չէ վերադառնալ հայրենիք, թեև հայկական կողմը պատրաստ է նրան վերադարձնել, լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` չանվանելով ռազմագերու անունը: Նրա խոսքերով, Հայաստանն, իր հերթին, սպասում է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները հնարավորինս շուտ վերադարձվելու են: Պաշտոնական տվյալների համաձայն, ադրբեջանական գերության մեջ են գտնվում Հայաստանի 11 քաղաքացիներ` 6 զինծառայող և 5 քաղաքացիական անձ: Մարտի 5-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 17-ին տեղական ժամանակով ժամը 14.58 -ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում ղարաբաղյան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիևին, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ըստ ամենայնի օժանդակել են գերիների փոխանակման գործընթացին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |