Տիգրան Սարգսյան. Հայաստանին մտահոգում է ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հարցը![]() 17 մարտի 2011 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում ընթացող եռօրյա այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում, պատասխանել է նրա անդամների հարցերին: Ինչպես ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ, շատերին մտահոգում է այն է, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը ատոմակայանի փակմանն ու նորի կառուցմանը։ Հատկապես Ճապոնիայի իրադարձություններն այս խնդիրը դարձրեցին խիստ արդիական և բոլոր երկրները, որտեղ կան ատոմակայաններ, այսօր բուռն քննարկումներ են ծավալում։ Հայստանը համագործակցում է բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատասխանատու են էներգետիկայի բնագավառում անվտանգության համար։ Բաց և թափանցիկ է մեր համագործակցությունը։ «Մի կողմից` իրականացնում ենք անվտանգության կանոնների ապահովման հստակ միջոցառումների ծրագիր, մյուս կողմից` ստանում ենք օժանդակություն, այդ թվում` նաև ԵՄ-ից` բարձրացնելու ատոմակայանի անվտանգությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ամբիոնից այդ օժանդակության համար և հավաստիացնել ձեզ, որ, բնականաբար, ինչպես բոլոր երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում մենք ևս մեկ անգամ լուրջ քննության կենթարկենք մեր` Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդիրները»,-ասել է վարչապետը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |