Հայաստանի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է, ընդդիմության ցույցի ժամանակ հայտարարել է դերասան Երվանդ Մանարյանը17 մարտի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում խնդիրները լուծելու միակ միջոցը փողոց դուրս գալն է: Այդ մասին, ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ճանաչված դերասան Երվանդ Մանարյանը: Նրա խոսքով, իշխանությունները «սեփական անգրագիտության» պատճառով Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տասնհինգ պահանջներն վերջնագիր են անվանել: «Ես երբեք անտարբեր քաղաքացի չեմ եղել: Մեզ համար միջոցները հավասար և ընդունելի են, եթե դրանք ուղղված են իրադրության փոփոխությանը»,- ասել է նա: Ընդ որում, դերասանը նկատել է, որ երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է: Իր խոսքը նա ավարտել է «Պայքա'ր, պայքա'ր, պայքա'ր» կարգախոսով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |