Մարտի 17. Հայկական ընդդիմության հանրահավաքը Երևանում![]() 17 մարտի 2011 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին` երևանյան ժամանակով 17:15-ին սկսվեց հայկական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, որի սկզբում Մատենադարանի հարակից տարածքում մի քանի հազար մարդ էր հավաքվել: Ազատության հրապարակում, Կոմիտասի անվ. Պետական կոնսերվատորիայի և Մատենադարանի մոտ ոստիկանության ուժեղացված ջոկատներ էին հերթապահում: Դեռևս նախքան հանրահավաքի մեկնարկը ընդդիմության կողմնակիցների շրջանում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ ՀԱԿ-ն ու իր կողմնակիցները, չնայած Երևանի քաղաքապետարանի արգելքին, մտադիր են ցույց անցկացնել Ազատության հրապարակում: Ցուցարարները կոչ էին անում նաև շարժվել դեպի Հայաստանի նախագահի նստավայր: Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ հայկական ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Դրանից հետո` մոտավորապես 18:30-ին, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շարժվել դեպի Ազատության հրախպարակ: Ամբոխը ոգևորությամբ է արձագանքել դեպի ոստիկանությամբ օղակված Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: 20:25-ին Ազատության հրապարակում, չնայած էլեկտրականության բացակայությանը, մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը: Ցույցի ընթացքում ելույթ ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն իշխանություններից պահանջեց կատարել ընդդիմության երեք գլխավոր պայմանները`անհապաղ ազատ արձակեն ընդդիմության կողմնակիցներին, թույլ տան հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, ինչպես նաև բացահայտեն մարտի 1-ի հանցագործությունների մեղավորներին, որոնք պետք է արդարադատության առջև ներկայանան: Բացի դրանից, ՀԱԿ առաջնորդը ցուցարարներին կոչ է արել հետևել ՀԱԿ-ի ցուցումներին և ինքնագործունեությամբ զբաղվել: Հանրահավաքն Ազատության հրապարակում ավարտվեց մոտավորապես 21:15-ին: Ցույցի որոշ մասնակիցներ հրապարակում մնացին` իրենց աջակցությունը հայտնելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հաղորդել է, որ եթե քաղաքապետարանը թույլ տա, ապա հաջորդ հանրահավաքը կկայանա ապրիլի 8-ին Ազատության հրապարակում: Հակառակ դեպքում ցույցը տեղի կունենա Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի հարակից տարածքում: Հայաստանի Ոստիկանության տվյալների համաձայն, Մատենադարանի հարակից տարածքում ընդդիմության հանրահավաքին մասնակցել է 9000 մարդ: Ընդդիմության տվյալներով, հանրահավաքին ավելի քան 30 հազար մարդ է մասնակցել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |