Լույս է տեսել նոր «Գրանիշ» գրական հանդեսը19 մարտի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչութան գործակցությամբ լույս է տեսել նոր` «Գրանիշ» գրական հանդեսը: Հանդեսի համարները թեմատիկ են լինելու: Ձեռնարկի հեղինակների պնդմամբ, գրական ընթացքի վերաիմաստավորման այս հանգրվանում խմբագրակազմի կողմից հանդեսի համար ընտրված թեմատիկ ձևաչափը ռազմավարական նշանակություն ունի: Առաջին համարը, որ ունի «Գրանիշ լեզվանի - թե ինչպես լեզուն ստեղծեց գրականությունը և գրականությունը ստեղծեց լեզու» անունը, նվիրված է գրականություն–լեզու փոխհարաբերությանը և ներկայացնում է արդի հայ գրականության ծիրում տարբեր լեզվաշերտերի իրացումներ և ժամանակակից արտասահմանյան գրողների թարգմանություններ: Հաջորդիվ սպասվում են նաև մանկական գրականությանը նվիրված համար, ցեղասպանությանն անդրադարձող գրականությանը նվիրված համար, գրական շուկայի խնդիրներին նվիրված վերլուծական, նաև օտարալեզու թարգմանական համարներ: Ամսագիրն արդեն վաճառվում է Բյուրոկրատ գրախանութում և Արտբրիջ գրախանութ-սրճարանում: Առաջիկայում կլինի նաև Գրանիշ-լեզվանի համարի շնորհանդեսը: «Գրանիշի» առաջին համարը լույս է տեսել 500 օրինակ տպաքանակով, այն կազված է 110 էջից, արժեքը` 1500 դրամ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |