23 մարտի 2011 - 14:04 AMT
Օբաման ու Էրդողանը միասնական դիրքորոշում ունեն Լիբիայի հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնության են եկել Լիբիայի հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը: Ռոդսը նշել է, որ երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել և ասել է, որ Թուրքիան կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ի համար:

Օբամայի խորհրդականը նշել է, որ Թուրքիան ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներում կմասնակցի Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի քննարկումներին:

«Ռազմական գործողության նպատակը ոչ թե Լիբիայի ռեժիմի փոփոխությունն է, այլ աջակցությունը Լիբիայի ժողովրդի պահանջներին»,-ասել է Բեն Ռոդսը, հաղորդում է TRT –Russian-ը: