Հայ ոստիկանները նոր համազգեստ կունենան![]() 23 մարտի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանի ոստիկանության համակարգը հեռու է իդեալական լինելուց, սակայն մենք ձգտում ենք դրան»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը` ներկայացնելով 2010-2011թ. ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը: «Ոստիկանության համակարգում լուրջ փոփոխությունն են անցկացվում: Նախատեսվում է առաջիկայում բացել ոստիկանական քոլեջ և դպրոց, ինչը թույլ կտա մեզ ոստկանության համակարգն ապահովել նոր և որակյալ կադրերով»,- ասել է Օսիկյանը: Բացի դրանից, «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները և լրացումները, Օսիկյանի խոսքերով, թույլ են տալիս համակարգել և կանոնակարգել ոստիկանների գործողությունները հասարակական կարգը պահպանելիս: «Հիմա մենք մշակում ենք ուղեցույցներ, որոնք հստակ որոշում են ոստիկանության գործողությունների օրինաչափությունն այս կամ այն իրավիճակում, ինչը թույլ չի տալու ոստիկաններին անցնել պաշտոնեական լիազորությունների սահմանը»,- ասել է Օսիկյանը: Բացի դրանից, ներկա պահին ոստիկանությունում աշխատում են հայ ոստիկանների համար նոր համազգեստի վրա: Օսիկյանի խոսքերով, նոր համազգեստն ազդելու է ոստիկանության նկատմամբ ունեցած կարծրատիպերը վերացնելու վրա և որոշակի իմաստով բարձրացնելու է նրանց նկատմամբ վստահությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |