Բահրեյնը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի, Իրաքի և Լիբանանի հետ![]() 23 մարտի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Բահրեյնի իշխանությունները, որտեղ տեղի են ունենում մահմեդական շիաների զանգվածային բողոքի ցույցեր, մինչև մարտի 31-ը փակել են օդային հաղորդակցությունը Լիբանանի և Իրանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Նման որոշում կայացվել է Լիբանանի անպատասխանատու արտահայտություններից և այն դիրքորոշումից հետո, որը նա զբաղեցրել է Բահրեյնի, նրա ժողովրդի և առաջնորդի նկատմամբ»,- ասվում է Բահրեյնի Քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությունում: Բահրեյնի Gulf Air պետական ավիաընկերությունն առանց պատճառները հայտնելու մինչև մարտի 31-ը չեղյալ է հայտարարել չվերթները դեպի Իրաք: Բահրեյնի թագավոր Համադ ալ-Խալիֆան հայտարարել է երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին: Բահրեյնում բողոքողների մեծամասնությունը շիաներ են, որոնք բնակչության գերակշիռ մասն են կազմում: Նրանք դժգոհ են այն բանից, որ բոլոր հիմնական ղեկավար պաշտոնները զբաղեցնում են սուննի փոքրամասնության ներկայացուցիչները, որոնց պատկանում է ալ-Խալիֆայի իշխող ընտանիքը: Բահրեյնում բողոքի առաջին ակցիաները տեղ են գտել փետրվարի 14-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |