Նյու Յորքում պարուսույց Վանուշ Խանամիրյանի պատվին համերգ կկայանա

Նյու Յորքում պարուսույց Վանուշ Խանամիրյանի պատվին համերգ կկայանա

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին The Jeanne Rimsky Theatre-ում տեղի կունենա Վանուշ Խանամիրյանի անվ. պարարվեստի ակադեմիայի սաների դեբյուտային համերգը: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարներն են Թովմաս և Լյուդմիլա Հարությունյանները: Համերգը նվիրված կլինի Խանամիրյանին, որը համերգին ներկա կգտնվի որպես պատվավոր հյուր:

Նյու Յորքում Վանուշ Խանամիրյանի ակադեմիան հիմնադրվել է հայտնի պարուսույցի սանի կողմից` Խանամիրյանի պարային ավանդույթները շարունակելու նպատակով: Ակադեմիայում հայկական ժողովրդական պարեր են ուսուցանում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---