Հայաստանը կշարունակի նոր ատոմային էներգաբլոկի շինարարությունը![]() 23 մարտի 2011 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ մասին, ելույթ ունենալով խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, երկրաշարժը Ճապոնիայում, որի արդյունքում վթար տեղի ունեցավ Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում, կրկին ուշադրությունը սևեռեց ԱԷԿ-ի հուսալիության և անվտանգության հարցերի վրա: «Այս կապակցությամբ Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարին արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել: Վստահեցնում եմ, որ Ճապոնիայում երկրաշարժի և վթարի դասերը նկատի կունենան, և Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ժամանակ շեշտը կդրվի բոլոր ենթակառուցվածքների անվտանգության ապահովման վրա»,- ասել է վարչապետը: Սարգսյանի խոսքով, նոր սերնդի ԱԷԿ-երը հուսալիության ավելի բարձր մակարդակ ունեն և անվտանգության տեսակետից բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցված: Վարչապետը վստահեցրել է, որ նոր ատոմային էներգաբլոկի շինարարական աշխատանքները կշարունակվեն` հաշվի ունենալով անվտանգության հարցերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |