Մարտի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,068,472 ԱՄՆ դոլար 368.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,636,117 ԱՄՆ դոլար 369.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,920,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 368.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 368.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 14–ից 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 50 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկ իհասարակայնության հետ կապերի ծառայությունը: