Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Անդորրայի և Սլովակիայի հավաքականները խաղացել են միմյանց դեմ: Ֆիլիպ Շեբոյի գոլի շնորհիվ սլովակները կարողացել են նվազագույն հաշվով հաղթել Անդորրայի հավաքականին:
Նույն խմբում Իռլանդիայի հավաքականն ընդունել է Մակեդոնիայի թիմին և արդեն 21-րդ րոպեի ընթացքում խփել երկու գոլ: Գոլերի հեղինակներ են դարձել Էդյեն Մակգիդին և Ռոբի Քինը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Իվան Տրիչկովսկին կրճատել է հաշիվը, և խաղն ավարտվել է 2:1` Իռլանդիայի հավաքականի օգտին:
Այս հանդիպումներից հետո Իռլանդիայի հավաքականն ունի 10 միավոր և գլխավորում է B խումբը, նույնքան միավոր ունեն Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները, Հայաստանի հավաքականը հավաքել է 8 միավոր: