Յուրա Մովսիսյանը համոզված է, որ հայկական թիմը պատասխան խաղում կարող է պարտության մատնել ռուսների հավաքականին![]() 27 մարտի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Մեզ համար կարևոր էր, որ ռուս ֆուտբոլիստները չկարողացան գոլ խփել: Մեր ֆուտբոլիստները չկարողացան խաղալ 100 տոկոսով, և լավ է, որ մենք չզիջեցինք այս խաղում»,- Ռուսաստանի հավաքականի հետ խաղից հետո PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նրա կարծիքով, նա չկարողացավ աչքի ընկնել ռուսների հետ խաղում, քանի որ նրան անհանգստացնում էր վնասվածքը. «Ես խաղում էի ձախ աքիլլեսյան ջլի ուժեղ ցավով: Կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք վատ չխաղացինք»,- նշել է Մովսիսյանը: Հարձակվողը լավատեսորեն է տրամադրված ռուսների հետ պատասխան խաղի հանդեպ, որը կայանալու է հունիսի 4-ին: Նա կարծում է, որ եթե թիմը նորմալ մարզավիճակում լինի, ապա լավ խաղ ցույց կտա: «Ռուսաստանի հավաքականն այն թիմը չէ, որին մենք չկարողանանք հաղթել նույնիսկ նրանց հարկի տակ»,- հայտարարել է Յուրա Մովսիսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |