Ճապոնիա. Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 27.000-ի

Ճապոնիա. Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 27.000-ի

PanARMENIAN.Net - Ողբերգական թվերը շարունակում են աճել: Վերջին տվյալների համաձայն, Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով մահացել է և անհայտ կորել 27 հազար մարդ: Հայտնաբերվել է 10 418 մարդու մարմին, 17 072 մարդ համարվում է անհայտ կորած:

Աղետից առավել շատ տուժած Միյագի վարչական շրջանում զոհերի թիվը հասել է 6333-ի: Հարևան Իվատե և Ֆուկուսիմա վարչական շրջաններում` 3092-ի և 904-ի, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---