Ռուսաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին իր պաշտոնական կայքում տված հարցազրույցում ասել է, որ իրենք Երևան էին եկել միայն 3 միավորի համար:
«Մեզ չբավականացրեցրին գրոհներն ավարտին հասցնելու ջանքերը»,- ասել է պաշտպանը:
Նրա խոսքերով, խաղից հետո մարզիչ Դիկ Ադվոկատն ուղղակի մոտեցել է յուրաքանչյուր խաղացողի և սեղմել նրա ձեռքը. «Ընդմիջման ժամանակ Դիկը խնդրեց մեզ չդանդաղացնել տեմպը: Ողջ խաղի ընթացքում մենք լավ հանդես եկանք, շատ հավաքված գործեցինք բոլոր ուղղություններում, բայց որոշիչ հարված չեղավ»: Իգնաշևիչի խոսքերով, Ռուսաստանի հավաքականի պաշտպանների համար ավելի հեշտ էր խաղալ հայերի հետ, քան այլ խաղերում:
«Գլխավոր մրցավարը չնկատեց այն պահը, որ Ռոման Շիշկինը, որը մեկ դեղին քարտ ուներ, հայերի հակագրոհը ձախողեց կանոնների խախտումով: Եթե մրցավարը տեսներ այդ խախտումը, հնարավոր է, Շիշկինին ցույց կտար երկրորդ դեղին քարտը»,- ասել է նա:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ չէր պատկերացնում Հայաստանի հավաքականի իրական ուժը. «Այն ինձ շատ դուր եկավ: Այն շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի: Նրանք ինձ ավելի շատ դուր եկան, քան խմբում մեր նախկին մրցակիցները»: