Երեք տարվա ընթացքում «Յունիբանկի» վարկային պորտֆելն աճել է 119%-ով` 2010թ. կազմելով 212,6 մլն դոլար![]() 28 մարտի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր վարկային պորտֆելը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 212,6 մլն դոլար` վերջին երեք տարվա ընթացքում աճելով 119%-ով: Վարկային պորտֆելի աճը հիմնականում պայմանավորված է բիզնես վարկավորման ծավալների ընդլայնմամբ: Խոշոր բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը 2008թ.-ից մինչև 2010թ.-ը աճել է 109 %ով, իսկ փոքր և միջին բիզնեսի գծով` 131%-ով: Աջակցությունը բիզնեսին «Յունիբանկի» վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ձեռնարկության գործունեության ոլորտից, ծավալներից և բիզնես ուղղության առանձնահատկություններից ելնելով` հաճախորդին առաջարկվում է համագործակցության ամենաարդյունավետ տարբերակը: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Յունիբանկն» առանձնակի ուշադրություն է դարձնում միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկ մենեջմենթի զարգացմանը: Շնորհիվ արդյունավետ վերահսկողության համակարգի, Բանկին հաջողվեց ապահովել ակտիվների բարձր որակ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, վարկային ներդրումների որակի ցուցանիշը, որը բնութագրում է Բանկի պորտֆելում առկա ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը, «Յունիբանկում» 2010թ.-ին կազմել է 0,01% (իդեալական ցուցանիշը 0%): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |