Միջազգային ճգնաժամային խումբը հոռետես է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների հարցում![]() 28 մարտի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որում հոռետեսորեն է գնահատել ապագայում դրա կարգավորման հեռանկարները: Ինչպես նշվում է ՄՃԽ պաշտոնական կայքում, «չնայած բարձր միջազգային, ներառյալ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետաքրքրվածությանը, այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները վերջին տարիներին ամենացածր մակարդակում են»: ՄՃԽ-ն մտադիր է հաշվետվություններ պատրաստել հակամարտության գոտում տեղ գտնող և անհանգստացնող միտումների, մասնավորապես բռնության ակտերի թվի բարձրացման և հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Խումբը ծրագրում է հաշվետվություն պատրաստել շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ առաջարկներով: Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ 2011 թվականի ընթացքում բացի ղարաբաղյան հիմնախնդրից Խմբի ուշադրության կենտրոնում են լինելու նաև Կոսովոյի և Սերբիայի միջև բանակցությունների հետ կապված խնդիրներն ու կիպրոսյան հիմնախնդիրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |