28 մարտի 2011 - 22:03 AMT
Nabucco-ն և Հարավային հոսանքը մրցակից նախագծեր չեն, հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը

Nabucco-ն և Հարավային հոսանքը մրցակից նախագծեր չեն: Այդ մասին մարտի 28-ին ելույթ ունենալով Բեռլինում Ավստրիայի դեսպանատանը` հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը: «Nabucco-ն կառաքի նոր գազ Կասպից տարածաշրջանի հանքավայրերից, իսկ Հարավային հոսանքը ստեղծված է նոր երթուղով եվրոպացիներին արդեն հայտնի ռուսական գազ տեղափոխելու համար»,- ասել է Էտինգերը, հաղորդում է Caspian Energy News-ը: