Ճապոնական «Ֆուկուսիմա-1»-ի ճառագայթումը հասել է ԱՄՆ արևելք, որի մակարդակը, սակայն, վտանգավոր չէ![]() 29 մարտի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարայյին ԱԷԿ-ի ճառագայթման հետևանքներ են նկատվել ԱՄՆ արևելյան Օհայո, Մասաչուսեթս և Փենսիլվանիա նահագների անձրևաջրերում: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Մասնագետները հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը մարդկանց առողջության համար վտանգ չի ներկայացնում: Այսպես, յոդ-131-ի փոքր քանակություն է հայտնաբերվել անձրևաջրում, որը հավաքվել է Քլիվլենդի համալսարանական շենքերից մեկի տանիքին: Այդ ջրի ճառագայթումը կազմել է բնական ճառագայթային ֆոնի մեկ տասներորդ մասը: Փորձագետները համոզված են, որ յոդ-131-ն ԱՄՆ է հասել Ճապոնիայից: Ավելի վաղ շրջակա միջավայրի պահպանման վարչության աշխատողներն ԱՄՆ տարբեր նահագներում արձանագրել են անձրևաջրերում ռադիոակտիվության բարձրացում: Մասնագետները զգուշացրել են, որ հնարավոր է, ճառագայթումը Ճապոնիայից հասնի ԱՄՆ, սակայն միաժամանակ պնդել են, որ այն վտանգ չի ներկայացնելու: Այնուամենայնիվ, ձեռնարկվել են ռադիոակտիվության դիտարկման լրացուցիչ միջոցներ: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |