Երևանում քննարկել են «Ազատ տնտեսական գոտիների» մասին օրինագիծը. սահմանվել են «խաղի կանոնները»29 մարտի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպել էր «Ազատ տնտեսական գոտիների» մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ներկայացնելով օրկնագիծը՝ EIF հիմնադրամի իրավաբան Արթուր Մելիքյանն ասել է, որ օրինագծում հաստատվել են խաղի հիմնական կանոնները, իսկ դրանց կատարումը դրվում է այդ ազատ գոտիների կառավարիչների վրա: Ըստ նրա, օրենքով նախատեսվում է նաև ամրագրել արտոնությունները առանձին ընկերությունների ու ազատ տնտեսական գոտների համար, կախված ՀՀ կառավարությանը ներկայացված ծրագրերից: Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր ու միջին ձեռնարկատիրության վարչության պետ Արմեն Եգանյանն ընդգծել է, որ օրենքն ուղղված է տարածաշրջանային զարգացմանն ու տնտեսության առանձին ոլորտների զարգացմանը: Անդրադառնալով օրինագծի թերություններին՝ Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագրի անկախ փորձագետ Գագիկ Գաբրիելյանն ասել է, որ այն պետք է ուղղված լինի վարչարարության կրճատմանը, ոչ թե հարկային արտոնություններ սահմանի: Գաբրիելյանը հավելել է նաև, որ օրենքում հստակեցված չէ ապրանքի արտադրման հավաստագրի տրամադրման գործընթացը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |